Վյորվագ Ֆարման ձեր գործընկեր

Վյորվագ Ֆարման միջին չափի ընտանեկան բիզնես է, որի գլխամասը գտնվում է Շտուտգարտի շրջակայքում՝ Բյոբլինգենում։ Շուրջ երեսուն տարի մենք ներկայացրել ենք մեր արտադրանքը Գերմանիայի սահմաններից դուրս՝ Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայում, հասնելով Լատինական Ամերիկա և Հարավարևելյան Ասիա։ Բարձրորակ վաճառքային աշխատաթիմի ջանքերով մենք այցելում ենք շուրջ 35 երկրների բժիշկների և դեղագետների։ Ընդհանուր պրակտիկայի բժիշկներից բացի մեր հաճախորդների ցուցակը լրացնում են նյարդաբանները, մաշկաբանները, էնդոկրինոլոգները, ռևմատոլոգները, ներքին հիվանդությունների մասնագետները և սրտաբանները։

Մենք բնական դեղամիջոցների մասնագետներ ենք, հատկապես վիտամինների, հանքային նյութերի և հետքային տարրերի դաշտում, ինպրես նաև բուսական և քիմիական միացությունների ոլորտում։ Մենք կենտրոնանում ենք հստակ գիտական ապացուցողականությամբ արտադրանքների վրա, որոնք միտված են դիաբետի և դիաբետիկ երկրորդային բարդությունների կամ ուղեկցող խնդիրների, նյարդաբանական դրսևորումների վրա, ինչպես նաև գործում ենք առողջ իմուն և ոսկրամկանային համակարգի պահպանման ուղղությամբ։

Ի՞նչ նպատակով եք փնտրում գործընկեր.

  • Լիցենզավորում/շրջանառություն. արդյո՞ք Դուք փնտրում ենք ուժեղ գործընկեր Ձեր արտադրանքի շրջանառության և մարքեթինգի համար, հատկապես ստորև նշված թերապևտիկ դաշտերի դեղորայքի շարքերում։
  • Ստացում. Դուք կցանկանաք լինել կայուն արժեքներով արագ աճող, երկարատև նպատակների վրա կենտրոնացած ընտանեկան բիզնեսի կառավարման մարմնի կազմում և/կամ հանդես գալ որպես ստրատեգիական գործընկեր։
  • Համազարգացում. Դուք փնտրում եք մի գործընկերոջ, ով ունի հստակ փորձառություն բնական դեղամիջոցների զարգացման և մարքեթինգի դաշտում

 

Ինչ ենք առաջարկում մեր գործընկերներին

  • Գիտության, վերահսկիչ գործերի ինչպես նաև մարքեթինգի և արտադրանքի վաճառքների ոլորտում ձևավորված փորձ՝ կենսակերպային հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով։
  • Ընտրված շուկաների բժիշկների և դեղագետների համապարփակ և ուղղորդված հասանելիություն Գերմանիայի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներում։
  • Ձևավորված միջազգային ցանց և վստահելի համագործակցություններ առաջատար կարծիքներ ձևավորող մասնագետների հետ (այսպես կոչված KOL-եր)
  • Ձեր հետ համագործակցության անհատականացված կոորդինացված ձևավորում՝ կարծրացած մոդելների փոխարեն։

Ակնկալում ենք ստանալ ձեր պատասխանը։

partnering(at)woerwagpharma.com