Բիոֆակտորներ՝ մեր օրգանիզմի կարևոր բաղադրամասեր

Ընդհանուր նկարագիր

Ինչ՞ է բիոֆակտորը:

Բիոֆակտորները հանդիսանում են մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ կարևոր բաղադրիչներ: Նրանք ներառում են վիտամիններ, միներալներ և այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են  մագնեզիումը, ցինկը կամ երկաթը, ինչպես նաև վիտամինանման նյութեր (օրինակ՝ ալֆա-լիպոյաթթու կամ  Q10 կոէնզիմ), ամինաթթուներ, ճարպային թթուներ և բուսական էքստրակտներ:  Օրգանիզմը դրա մի մասը կարողանում է արտադրել  ինքնուրույն, սակայն  մեծ մասը ստանում է  սննդի միջոցով: Որոշ բիոֆակտորներ բարձր կոնցենտրացիայով  ցուցաբերելով թերապևտիկ ազդեցություն  հանդես  են  գալիս որպես դեղամիջոց:

Ինչ՞ ազդեցություն ունեն բիոֆակտորները մարդու օրգանիզմի վրա:

Բիոֆակտորները կենսական կարևոր դեր են խաղում մարդու օրգանզիմում՝ ապահովելով մետաբոլիկ պրոցեսների անխափան ընթացքը: Այդ պատճառով սննդանյութերը էական նշանակություն ունեն առողջ նյութափոխանակության ապահովման հարցում: Օրինակ՝ երկաթը  անհրաժեշտ է հեմոգլոբինի սինթեզի համար և այսպիսով  նաև անհրաժեշտ է դառնում մեր օրգանիզմը  թթվածնով  հագեցման  հարցում:  Վիտամին Ց-ն նպաստում է  սննդից երկաթի յուրացմանը, օգնում վերքերի արագ ապաքինմանը ինչպես նաև հանդիսանում է  հակաօքսիդանտ: Որոշ բիոֆակտորներ  տարբեր ձևերով  են ապահովում  իմունային  համակարգի բնականոն գործունեությունը: Վիտամին Դ-ն (որն, ի դեպ,  հանդիսանում  է և՛ վիտամին, և՛ հորմոն) արտադրվում է   օրգանիզմում արևի ճառագայթների ազդեցությամբ, նպաստում է  աղիներում  կալցիումի, ֆոսֆորի և մագնեզիումի յուրացմանը: Եվ սա վերջինիս ֆունկցիաների ընդհամենը մի մասն է: Նորածինները վիտամին Դ-ի ավելի մեծ պահանջ են ունենում ի հաշիվ աճի: Բ վիտամինները, ինչպիսիք են , օրինակ, վիտամին Բ12-ը, բենֆոտիամինը (թիամինի ճարպալույծ պրեկուրսոր), վիտամին  Բ6-ը և ֆոլաթթուն, բացի այդ ունեն  նաև վճռորոշ ազդեցություն  նյարդային համակարգի և վերականգնողական պրոցեսների վրա, ինչպես նաև կարևոր են առողջ մետաբոլիկ ստատուսի պահպանման, էներգիայի ապահովման և արյան շրջանառության համար:

Ինչպե ՞ս է դրսևվորվում բիոֆակտորի անբավարարությունը:

Բիոֆակտորների տևական անբավարարությունը կարող է խաթարել օրգանիզմի կենսական  կարևոր պրոցեսների ընթացքը:  Կախված այն հանգամանքից, թե որ վիտամինի կամ միներալի անբավարարություն է՝ հաճախ սկսում են  ի հայտ գալ  թերսնուցման ոչ սպեցիֆիկ ախտանիշներ: Օրինակ՝ երկաթի պակասը  (հատկապես տարածված է կանանց մոտ) դրսևորվում է  գունատությամբ,  դողով  և հոգնածությամբ: Մագնեզիումի պակասը առաջացնում  է գիշերային ջղաձգումներ, մկանային ցավոտ լարվածություն, դյուրագրգռվածություն  և անգամ  առիթմիա և հիպերտոնիա: Դ վիտամինի պակասը  կարող է ունենալ զանազան դրսևորումներ՝ օրգանիզմի վրա իր ունեցած լայն ազդեցության  և  հորմոնալ էֆեկտի շնորհիվ:

Բիոֆակտորների անբավարար մակարդակի առաջին դրսևորումները ոչ սպեցիֆիկ ախտանիշներն են,  ինչպիսիք են թուլությունը,  հոգնածությունը, ցրվածությունը և աշխատունակության անկումը: Այս բոլոր ախտանիշները  հաճախ թերագնահատվում են և կարող են զգալիորեն խոչընդոտել առօրյա կենսագործունեությանը:Անբավարարությունը, որը սկզբնական շրջանում ոչ էական է համարվում կարող է հանգեցնել վտանգավոր շղթայական ռեակցիաների: Անտեսված Բ-ավիտամինոզը կործանարար է ազդում ոչ միայն  արյան անալիզների այլ  նաև  նյարդային համակարգի նորմալ գործունեության վրա:  Բ շարքի վիտամինների անբավարարության պայմաններում  խաթարվում է օրգանիզմի յուրաքանչյուր առանձին բջջի էներգոմատակարարումը: Ցինկի անբավարարությունը ևս կարող է դրսևորվել ակնառու և թաքնված ախտանիշներով: Փխրուն  եղունգները և  չոր, թեփոտվող մաշկը  կարող են վկայել ցինկի անբավարարության մասին: Եթե դուք ձեզ վատ եք զգում. հիվանդ, թույլ կամ նշում եք ակտիվության անկում ապա լավագույն լուծումը բժշկին այցելելն է, որպեսզի նա կարողանա ձեզ հետազոտել: Ուսումնասիրելով արյան քննությունը, և, հատկապես այլ գործոնները բացառելուց հետո բժիշկը կկարողանա արագորեն հայտնաբերել բիոֆակտորների հնարավոր անբավարարությունը, ինչը ձեզ հնարավորություն կտա ձեռնարկել  անհրաժեշտ միջոցներ:

Ինչպե ՞ս նվազեցնել բիոֆակտորի անբավարարության ռիսկը:

Մարդկանց մեծ մասի համար շատ հեշտ է: Վարե՛ք  առողջ ապրելակերպ:

[Translate to Armenian:] Gemüse hilft

Բալանսավորված սննդակարգը առօրյա մարզումների հետ միասին հանդիսանում  է առողջ ապրելակերպի կարևոր նախապայման: Բավականաչափ  քանակով թարմ մրգեր, բանջարեղեն, ամբողջական հացահատիկ,  ինչպես նաև կենդանական ծագման ցածր յուղայնություն ունեցող մթերքներ (ձուկ,  դիետիկ  միս և ցածր  յուղայնության կաթ և այլն) օգտագործելով՝ դուք կարող եք համարել, որ արդեն իսկ ինչ-որ բան արել եք սննդանյութերի բավարար պաշար ունենալու համար:  Ի դեպ, մեր օրգանիզմը ավելի հեշտ է  յուրացնում բուսական ծագման  յուղերը:  Մասնագիտական ասոցիացիաները ևս խորհուրդ են տալիս յուրաքանչյուր օր առնվազն հինգ  անգամ  թարմ միրգ և բանջարեղեն ընդունել :

Օրինակ՝ պանիրը և գետնանուշը  պարունակում են համեմատաբար մեծ քանակությամբ  ցինկ՝  100 գրամ  Էմմենթալ պանիր ընդունելով մենք ստանում ենք  4,6 գրամ ցինկ:  Օրական խորհուրդ տրվող ցինկի քանակը կանանց համար կազմում է 7 գրամ, տղամարդկանց համար՝ 10 գրամ:  Հավը և հազարը մեծ քանակությամբ ֆոլաթթու են պարունակում՝ 100 գրամի մեջ առկա է 145մկգ ֆոլաթթու: Մթերքները երկար պահելու պարագայում  Ֆոլաթթուն սակայն շատ արագ  քայքայվում է : Հավի միսը պարունակում  է նաև վիտամին Բ6: Վիտամին Բ12-ը առկա է գրեթե  բացառապես  կենդանական  ծագման  մթերքներում:  Իսկ  բուսակերները կարող են ստանալ  այն մարինացված սննդամթերք և ոչ ալկոհոլային գարեջուր ընդունելիս, սակայն դրանք վիտամին Բ12-ի շատ փոքր քանակ  են պարունակում:  Վիտամին Բ1-ը առկա է լոբազգիներում և ամբողջական հացահատիկային մթերքներում: Սակայն ըստ պահպանման և պատրաստման եղանակի սննդում վիտամինների պարունակությունը կարող է փոփոխվել: Այսպիսով՝ մյուսլիի կամ ամբողջական հացահատիկից պատրաստված հացի ընդունումը նախաճաշի ժամանակ հնարավորություն է ընձեռնում խուսափել  նշված բիոֆակտորների անբավարարությունից: Մագնեզիումի մատակարարումը օրգանիզմ  կարող են ապահովել  օրինակ՝ վարսակը, քանի որ այն պարունակում է համապատասխանաբար   մեծ քանակի մագնեզիում /100 գրամի մեջ 134մգ/, արևածաղկի սերմերը՝ պարունակում են անգամ  420 մգ:  Համաձայն Գերմանիայի Սննդի Ասոցիացիայի մագնեզիումի օրական չափաբաժինը առողջ մեծահասակների համար կազմում է 300-400մգ: Առողջ ապրելակերպ ունենալու համար անհրաժեշտ է նաև հեռացնել այնպիսի անառողջ գործոնների ազդեցությունը ինչպիսիք են՝  ծխելը և ալկոհոլի չարաշահումը: Կարևոր բիոֆակտորների անհրաժեշտ քանակը, որն ապահովվում է բալանսավորված ապրելակերպով  նպաստում է ավելի լավ  ֆիզիկական վիճակին, ինչպես նաև օգնում է կանխարգելել ծանր հիվանդությունների զարգացումը և պահպանել  առողջությունը:

 

Ինչպե ՞ս է առաջանում բիոֆակտորի անբավարարությունը:

Բիոֆակտորների անբավարարության զարգացումից կարելի է խուսափել հետևելով սննդակարգին և վարելով առողջ ապրելակերպ: Վիտամինների, միներալների և այլ միկրոէլեմենտների ցուցումները և նորմաները օֆիցիալ հաստատված են ելնելով առողջ մարդու միջին պահանջից: Սակայն  բիոֆակտորների պահանջը  կարող է ընդունվածից զգալիորեն բարձր լինել կախված շատ գործոններից՝ տարիքից, սեռից, ազգային  պատկանելիությունից, կենսակերպից, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումից,  որոշակի դեղամիջոցների ընդունումից և այլն:  Բացի այդ, որոշ իրավիճակներում և որոշակի ժամանակահատվածում օրգանիզմը կարող է դրսևորել բիոֆակտորների ավելի մեծ պահանջ կամ կորցնել/իջեցնել  բիոֆակտորների յուրացման ունակությունը: Նման դեպքերում  կանոնավոր սննդակարգը հասնում է իրեն սահմանագծին և կարող է առաջանալ տարբեր բիոֆակտորների անբավարարություն, որը պետք է կարգավորվի անհրաժեշտ դեղորայքով:   Շատ դեպքերում այդ ռիսկերը  հայտնի են, ուստի հարկավոր է կիրառել կանխարգելիչ  միջոցներ:

Բիոֆակտորների անբավարարության ռիսկի խմբեր:

Որոշ դեղամիջոցների երկարաժամկետ ընդունումը կարող է ընկճել որոշակի բիոֆակտորների յուրացումը կամ արագացնել վերջիններիս դուրս բերումը, ժամանակի հետ հանգեցնելով  անբավարարության ախտանիշների ի հայտ գալուն:  Այդ դեղամիջոցների ցանկը բավականին մեծ է՝ պերորալ  կոնտրացեպտիվներ, հակադիաբետիկ որոշ պրեպարատներ, հակահիպերտենզիվ ակտիվ բաղադրիչներ: Վերոնշյալ միջոցները ոչ միայն շատ հաճախ են նշանակվում բժշկի կողմից այլ նաև կանոնավոր ընդունվում են տարիներ շարունակ: Շաքարային դիաբետի ժամանակ որոշակի դեղամիոցների ընդունումը  առաջացնում է վիտամին Բ12-ի պակաս:  Երկարատև  ժամանակաընթացքում վիտամին Բ12-ի պակասը կարող է բերել պարեսթեզիաների և անեմիայի առաջացման: Որոշ հորմոնալ կոնտրացեպտիվների  ընդունումը նպաստում է  ոչ միայն   վիտամին Բ6-ի և ֆոլաթթվի, այլ նաև մագնեզիումի   անբավարարության զարգացմանը: Սա իր հերթին կարող  է բերել արյունատար անոթների վնասման և բարձրացնել  թրոմբոզի և սիրտ-անոթային  հիվանդությունների առաջացման ռիսկը: Շատ գինեկոլոգներ իրենց հիվանդներին  խորհուրդ են տալիս պերորալ կոնտրացեպտիվների օգտագործման  շրջանում դադարեցնել ծխելը, քանի որ դա կարող է  խորացնել այդ ախտանիշները:

Խուսափե՛ք բիոֆակտորների անաբավարարության ռիսկերից:

Եթե արյան քննությունը բացահայտել  է որոշ բիոֆակտորների զգալի անբավարարություն ապա անհրաժեշտ է շտապ կոմպենսացնել այդ վիտամինների և/կամ միներալների պակասը՝ բժշկի հսկողության ներքո: Սա արդիական է նաև վերոնշյալ ռիսկի խմբերին պատկանող անձանց համար, որոնց խորհուրդ է տրվում ընդունել համապատասխան բիոֆակտորները կանխարգելիչ նպատակով: Երկարատև ընդունում  նախատեսող դեղատոմսի դեպքում անհրաժեշտ է բժշկի կամ դեղագետի հետ ճշտել, թե որ բիոֆակտորներին է պետք հատուկ ուշադրություն դարձնել:

Մյուս բաժիններում  ներկայացված են  այն դեղամիջոցների նկարագրերը, որոնք կարող են հանգեցնել բիոֆակտորների անբավարարության:  Այնուամենայնիվ, ցանկն ամբողջական չէ և որևէ կերպ չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությունը:

Վերապահություն

2016 Worwag Ֆարմա GmbH & Co. KG. www.woerwagpharma.de կայքում   անհատական առողջության մասին ներկայացված ամբողջ տեղեկությունը ներկայացված բացառապես Ձեր իրազեկության համար և ոչ մի կերպ չի փոխարինում արտոնագրված մասնագետի մոտ անհատական խորհրդատվությանը, հետազոտմանը կամ ախտորոշմանը: www.woerwagpharma.de կայքում ներկայացված տեղեկությունը  հիմք չի հանդիսանում  ախտորոշման և/կամ Ձեր հայեցողությամբ  դեղամիջոցի ընդունման  համար:   Խնդրում ենք  նաև ուշադրություն դարձնել   հեղինակային իրավունքների մասին մեր սահմանումներին: